.jpg)
ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ-ի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում․ Մարագոս
Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների առաջխաղացման, օրենքի գերակայության ամրապնդման գործում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ այդ մասին նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել երկրի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը արդիականացնելու, իրավապահ և դատախազական ծառայությունների արդյունավետությունը բարելավելու և իր գործելակերպը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Անդրադառնալով անցկացվող համաժողովի նշանակյանն ու կարևորությանը՝ Վասիլիս Մարագոսը նշեց, որ «Լավ կառավարման» գործընկերության միջոցով Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը շարունակում են համատեղ աշխատել՝ աջակցելու օրենքի գերակայությանը, ժողովրդավարական կառավարմանը, ինչպես նաև արդարադատության ինստիտուտներն ամրապնդող բարեփոխումներին: Նրա բնորոշմամբ՝ սա վերաբերում է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։