Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
01/07/2026 11:21

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար, այս մասին  Aysor.am-ը տեղեկացավ վարչապետի որոշումներից:

Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարար Դանիել Դանիելյանը նույնպես ազատվել է պաշտոնից:

Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար