Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում է, վաղը կայցելի Հայաստան
01/07/2026 17:53

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում է, վաղը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջան է այցելել։ Այցն աշխատանքային է։

Բաքվում ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ «Եվրոպական Միությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև հայտարարել է՝  նպատակ ունեն խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ տնտեսական ու էներգետիկ ոլորտներում։

Հուլիսի 2-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև Հայաստան է այցելելու։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախատեսված է հանդիպում  Նիկոլ Փաշինյանի հետ։