Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար. Հենրիխ Մխիթարյան
01/07/2026 20:02

Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով իտալական գրանդի հետ գործող պայմանագրի երկարաձգմանը.

«Իմ գույները, իմ տունը։ Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար։ Առա՜ջ, «Ինտեր»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք՝  Միլանի «Ինտեր»-ը հայտարարել էր, որ համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։

Մխիթարյանը «Ինտեր»-ում կմնա մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար. Հենրիխ Մխիթարյան