.jpg)
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ վարչապետի որոշումներից:
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարար Դանիել Դանիելյանը նույնպես ազատվել է պաշտոնից:
Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր: