Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց
01/07/2026 21:50

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. ժամը 20։00-ի սահմաններում   ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  կրակը բռկվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում,  այն ամբողջությամբ այրվել է։

Հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
 
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։
 

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց