Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն, գրանցվել՝ 12 ՃՏՊ
01/07/2026 14:27

Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն, գրանցվել՝ 12 ՃՏՊ

Ոստիկանության ամփոփագրի համաձայն՝ անցած մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Դրանց թվում են տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, ինչպես նաև զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք։

Բացահայտվել են նաև խարդախության, շորթման, խուլիգանության, թմրամիջոցների և սառը զենքի հայտնաբերման, սպանության նախապատրաստության, թմրամիջոցների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի և այլ հանցագործություններ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 5 դեպք, հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող, ինչպես նաև հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 41 դեպք։

Վերջին մեկ օրում հանրապետությունում գրանցվել է նաև 12 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն, գրանցվել՝ 12 ՃՏՊ