.jpg)
01/07/2026 14:31
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան համագործակցության արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։