Հեղափոխական, առաջին ամբողջովին էլեկտրական Lexus RZ-ն արդեն Հայաստանում է (Տեսանյութ)
01/07/2026 10:52

Հեղափոխական, առաջին ամբողջովին էլեկտրական Lexus RZ-ն արդեն Հայաստանում է (Տեսանյութ)

«Տոյոտա Երևան» ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է առաջին ամբողջովին էլեկտրական Lexus RZ-ը։ Ավանդույթի ու նորարարության միավորում. ճապոնական փիլիսոփայության այս սկզբունքով Լեքսուսն իր RZ շարքով հավակնում է դառնալ պրեմիում դասի էլեկրտրական մեքենաների առաջամարտիկներից:

224 ձիաուժ հզորությամբ Լեքսուս RZ 350 և 380 ձիաուժ հզորությամբ Լեքսուս RZ 500. ինժեներների հավաստմամբ՝ հենց այս երկու մոդելն իդեալական են Հարավային Կովկասի աշխարհագրության, ռելիեֆի պայմաններում։

Lexus RZ-ն առաջարկում է առավել հարմարավետ, առավել ապահով, առավել ներդաշնակ ինտերիեր. այնպես, որ հարյուրավոր կիլոմետրեր հատելը թվա աննկատ:

RZ 350-ը մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 568 կիլոմետր ճանապարհ, իսկ Լեքսուս RZ 500-ը մեկ լիցքավորմամբ անցնում է 500 կմ ճանապարհ։

Lexus Safety System անվտանգային համակարգը երաշխավորում է հուսալի, ապահով ընթացք։ Նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը։

Կատարելագործված մարտկոց, տատանումների կառավարում, թափանցիկ տանիք՝ մգեցման հնարավորությամբ, ձայնամեկուսացում. Լեքսուս RZ-ի այս և այլ հնարավորություններ հայ վարորդներն արդեն կկարողանան փորձարկել:

«Տոյոտա Երևան» ընկերության գլխավոր տնօրեն Արամայիս Մայրապետյանը Լեքսուսի սիրահարներին հրավիրում է Ադմիրալ Իսակով 22 հասցեում գտնվող ավտոսրահ՝ ծանոթանալու Լեքսուս RZ-ի մոդելների տեխնիկական բնութագրերին, ինչպես նաև կատարել փորձնական վարում։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Հեղափոխական, առաջին ամբողջովին էլեկտրական Lexus RZ-ն արդեն Հայաստանում է (Տեսանյութ)