.png)
01/07/2026 13:31
ԹՐԻՓՓ-ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու, ՀՀ-ն դեռ միության անդամ է. փոխնախարար
Այս պահին ԹՐԻՓՓ-ը իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր, և դա իրականացման փուլում է, ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և մեր տարածքում գործում են ԵԱՏՄ տարանցման կանոնները»,-ասաց Սաֆարյանը։
Ճշտող հարցին՝ արդյոք ԹՐԻՓՓ-ը ևս ԵԱՏՄ կարգավորումներո՞վ է լինելու, նախարարը պատասխանեց՝ այո։