Ռուսաստանը լայնածավալ ավիահարված է սկսել Կիևի վրա. կան զnhեր և վիրավnրներ
02/07/2026 09:50

Ռուսաստանը լայնածավալ ավիահարված է սկսել Կիևի վրա. կան զnhեր և վիրավnրներ

Հուլիսի 2-ի գիշերը Ռուսաստանը լայնածավալ ավիահարված է սկսել Կիևի վրա։

Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տասը մարդ է զոհվել, 34-ը՝ վիրավորվել։ Վնասվել են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն, շուկա և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ ռուսական հարձակումը վնասել է մայրաքաղաքի տարբեր շրջաններում գտնվող 28 օբյեկտ. դրանք հիմնականում բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ էին։

Ռուսաստանը լայնածավալ ավիահարված է սկսել Կիևի վրա. կան զnhեր և վիրավnրներ