.jpg)
Ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին որևէ այլ պաշտոնի առաջարկ չի եղել։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանից առաջարկ չի ստացել, երբ առաջարկ լինի, կմտածի։
«Կարող է մոտակա ժամանակահատվածում չլինի էլ»,- նշեց նա։
Սիմոնյանն իրեն ունիվեսալ մարդ է համարում, իր փորձը, գիտելիքն ու անցած քաղաքական ճանապարհը կարող է օգտագործել, բայց չի մտածել, թե ինչ պաշտոնի կուզեր գնալ։
«Թողեք մի քիչ հանգստանամ, կլինի՞ մի քիչ հանգստանամ, ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել»,- հավելեց ԱԺ նախագահը։