Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
02/07/2026 10:19

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ 

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան