Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է
02/07/2026 11:57

Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է

Զաքարիա Սրբազանը գրել է.

« Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է: Նա Եղիա մարգարեի աշակերտն էր, որ ուսուցչի՝ երկինք վերանալուց հետո ստացավ մարգարեական շնորհ ու զորություն:

Հայտնի է իր բազում հրաշագործություններով ինչպես կենդանության, այնպես էլ մահից հետո:

Նրա մահից մեկ տարի անց մարգարեի գերեզմանում թաղված դիակը, դիպչելով նրա ոսկորներին, կենդանանում է»:

Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է