Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է Էդիկ Մալոյանը. Նարեկ Կարապետյան
02/07/2026 14:18

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է Էդիկ Մալոյանը. Նարեկ Կարապետյան

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է Էդիկ Մալոյանը, գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

«Մարտական Խաչ 1-ին աստիճան:

2020թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին, որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:

Այսօր նրան ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ում ապրել ցանկանալու համար:

Հպարտ եմ, որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»: