«Հրապարակ». Ինչից է այրվել Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը
02/07/2026 08:34

«Հրապարակ». Ինչից է այրվել Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկու­թյուններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը։ Մեզ պատմեցին, որ հրդեհի պատճառը եղել է օդորակիչը, այն ճիշտ միացված չի եղել հոսանքին, որից էլ հրդեհ է բռնկվել։ 

Թեւոնյանների ազգակից, Արալեզի նախկին ղեկավար Մարտիկ Թեւոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, օդորակիչի լարից հրդեհ է բռնկվել, սեւացել են տան պատերը, այրվել են վարագույրն ու բազմոցը։ Նա նշեց, որ տան պատերը կանգուն են, միայն գույքային վնաս է եղել»։

«Հրապարակ». Ինչից է այրվել Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը