Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդուն ու եղբորորդուն կալանավորելու որոշում կայացրել
02/07/2026 18:44

Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդուն ու եղբորորդուն կալանավորելու որոշում կայացրել

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։

Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն  ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։

Տեղեկությունը ԶԼՄ-ներին Գլխավոր դատախազությունից են հայտնել։

«Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը կդառնա պետության եկամուտ»,- ասել են դատախազությունից։