Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
02/07/2026 15:49

Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տախտակներով բարձված «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարում։

Հրշեջներին հաջողվել է մարել բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի