Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարի
02/07/2026 21:03

Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարի

Հուլիսի 2-ից 10-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է «10th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարը տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով է:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի «Ա» խմբում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, Դավիթ Տիրատուրյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Բաղդասարյանը, Սիմոն Մկրտչյանը, Ալեն Երեմյանը և Մենուա Հակոբյանը, ինչպես նաև վարպետության թեկնածու Արման Ղևոնդյանը։

Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարի