.jpg)
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
Ես ինձ առանց Նիկոլ Փաշինյանի որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, որ թիմից նեղացած չէ, որ իրեն չեն ընտրել ԱԺ նախագահի թեկնածու։
«Եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի, ուստի վարչության որոշումն է, ես էլ եմ շատ որոշումներ կայացրել»,- ասաց ԱԺ նախագահը։
Նա բացառեց, որ ՔՊ-ից կարող է դուրս գալ։
«Մնալու եմ իմ ընկերների կողքին այնքան ժամանակ, ինչքան պետք լինեմ»,- մանրամասնեց Սիմոնյանը։