.jpg)
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի Ծիծեռնակ մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Չարենցավանի Ծիծեռնակ մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը։
Միջոցառմանը ներկա էր նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքապետ Հակոբ Շահգալդյանը։
Մանկապարտեզը կառուցվել է 1976 թվականին: 2-րդ մասնաշենքի վերակառուցումը, այդ թվում նոր գույքի ձեռք բերումը և բակի բարեկարգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, շուրջ 400 միլիոն պայմանագրային արժեքով, 70/30 Կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ:
Մանկապարտեզը նախատեսված է 310 երեխայի համար, գործելու է 11 խումբ, որից 5 խումբը` 150 երեխա, կհաճախեն վերակառուցված մասնաշենք:
Նախարարը շրջայց է կատարել հիմնանորոգված մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքին և պայմաններին։