Մոլդովայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
03/07/2026 11:04

Մոլդովայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտեանուն հայտնել է հրաժարական ներկայացնելու մասին,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մունտեանուն հրաժարական է տվել, քանի որ չի կարողանում գործել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։

«Այսօր ես ավարտում եմ իմ վարչապետի պաշտոնավարման ժամկետը։ Հենց որ հասկացա, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ»,-գրել է նա ֆեյսբուքում։

 

Մոլդովայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին