Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից
03/07/2026 13:44

Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից:

Այս հարցի հետ կապված Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայաստանի վարչապետի գրասենյակից և Փաշինյանի մամուլի խոսնակից, սակայն, նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց:

Ավելի վաղ «Իննոպրոմ 2026» ֆորումի պաշտոնական էջում տեղեկություն էր հրապարակված, ըստ որի՝  Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարվել են որպես Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներ։