Իսկ ինչի՞ պիտի չշնորհավորեին. ՌԴ-ից էլ են շնորհավորել, այլ տեղերից էլ. Ռուբինյանը՝ Թուրքիայից ստացած շնորհավորանքի մասին
03/07/2026 11:55

Իսկ ինչի՞ պիտի չշնորհավորեին. ՌԴ-ից էլ են շնորհավորել, այլ տեղերից էլ. Ռուբինյանը՝ Թուրքիայից ստացած շնորհավորանքի մասին

Ինչու՞ են Թուրքիայից արդեն շնորհավորել Ռուբինյանին, երբ նա դեռ միայն ԱԺ նախագահի թեկնածու է, լրագրողի հարցին ի պատասխան՝ Ռուբինյանն ասաց՝ «Իսկ ինչի՞ պիտի չշնորհավորեին»։

«Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանք, օրինակ, Ռուսաստանից, և այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել, շնորհավորել է։ Կամ, ասենք, ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։

Նկատի ունեմ, էդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան»,-ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին։

«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Չորս տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»,-ասվում է նրա գրառման մեջ։