.jpg)
Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ է ընտրել
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել՝ «Իրավական ուղի»իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Թումասյանին, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մելիք Մելիքյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին։
Տեղեկությունը հայտնում են ԲԴԽ-ից։
