Վտանգը շատ մոտ է, զգոնությունը պետք է բարձրացնենք, աննախադեպ հայտարարություն էր. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)
04/07/2026 19:01

Վտանգը շատ մոտ է, զգոնությունը պետք է բարձրացնենք, աննախադեպ հայտարարություն էր. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)

«Եվրահանձնաժողովի նախագահը Հայաստան եկավ ՍԴ որոշման հրապարակումից մեկ-երկու օր առաջ, սա չեմ կարծում` պատահականություն է, բայց այլ հարց է կարևոր. ես կամ իմ ընդդիմադիր գործընկերներն արդյոք շա՞տ ջանք ենք գործադրել, որ արևմտյան ինստիտուտները, Բրյուսելի ազդեցությունից դուրս գտնվող խմբերն իրական պատկերացում ունենան Հայաստանում տիրող իրավիճակի մասին. կարծում եմ՝ չենք արել»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Արդյունավետ համակարգի ստեղծումը ենթադրելու է նաև արտաքին գործընկերների հետ պատշաճ հաղորդակցում։ Պետք է աշխատել եվրոպական կառույցների հետ, անգամ եթե մենք նրանց համարում ենք կոռումպացված, երկակի ստանդարտներով առաջնորդվող։ 2008 թվականի համաժողովրդական շարժման շտաբի շրջանակներում մի հսկայական կառույց կար, որ միայն արտաքին ուղղությամբ աշխատելու համար էր ստեղծվել, և դա բերում էր շատ կարևոր արդյունքներ, այն ժամանակ քաղաքական կալանավորների հարցում շատ մեծ ճնշում կար։

Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությանը, թե կարող եք մեզ վրա հույս դնել, ապա կարիք չկա հիշեցնելու, թե ինչ արժեցավ և ինչ է արժենում Ուկրաինայի համար Եվրոպայի վրա հույս դնելը. եթե Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հիմա մեզ ուղղված այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն պետք է բարձրացնենք զգոնությունը, վտանգը շատ մոտ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Վտանգը շատ մոտ է, զգոնությունը պետք է բարձրացնենք, աննախադեպ հայտարարություն էր. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)