Սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռը. ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին, մնացին անփոփոխ
04/07/2026 18:00

Սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռը. ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին, մնացին անփոփոխ

Րոպեներ առաջ հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։

Սահմանադրական դատարանը մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ և ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ 259Ա որոշումը։

Այսպիսով, ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես, նշվում է.

«Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62, 63 և 77-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց .

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռը. ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին, մնացին անփոփոխ