Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում անվտանգության համար. Պուտին
04/07/2026 10:51

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում անվտանգության համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Այսօր Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես երկու խոշոր միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար»,- ասվում է շնորհավորանքում։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում անվտանգության համար. Պուտին