Սյունիքի ճանապարհներին ավտոտար է այրվել՝ 8 մեքենաներով
04/07/2026 20:30

Սյունիքի ճանապարհներին ավտոտար է այրվել՝ 8 մեքենաներով

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,հրդեհը բռնկվել է Կապան-Խոտանան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ 8 ավտոմեքենա տեղափոխող ավտոտարում։ 

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարերը ապա մարել են կրակը, սակայն ավտոտարն ամբողջությամբ այրվել է։

Ամբողջությամբ այրվել են նաև 5 ավտոմեքենաները,  մասամբ՝ 3-ը։  

Հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չկան։
 
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, նաև դեպքի հանգամանքները։
 

Սյունիքի ճանապարհներին ավտոտար է այրվել՝ 8 մեքենաներով