Երևանում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը
05/07/2026 16:36

Երևանում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող տարածքի շենքերից մեկում երիտասարդ աղջիկը սպառնում է վերջ տալ իր կյանքին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից մեկ մարտական հաշվարկ և Երևանի 103 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։

Նախ քաղաքացիները, ապա Արաբկիրի համայնքային ոստիկաններն ու փրկարարները կարողանում են համոզել նրան, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, ինչը հաջողվում է նրանց։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը անձնական է։
 

Երևանում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը