.jpg)
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են։
Տեղեկությունը լրագրողներին փաստաբան Երեմ Սարգսյանն է հայտնել։
Նա հավելել է, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը կքննվի։
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտե են տեղափոխել։
Ծառուկյանի ձերբակալության լուրը հաստատել են նաև Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Ծառուկյանի առանձնատանն ու նրան պատկանող ձեռնարկություններում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները։