«Վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը». Պապոյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ է հանդիպել
06/07/2026 18:45

«Վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը». Պապոյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ է հանդիպել

Էկոնոմիկայի նախարարությունից հաղորդագրություն են տարածել Գևորգ Պապոյանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հանդիպման վերաբերյալ։ Դրանում նշված է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։

Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով»։

«Վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը». Պապոյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ է հանդիպել