.png)
Առյուծներից բացի, տանելու են նաև Գագիկ Ծառուկյանի մյուս բոլոր կենդանիներին
Այսօր ձերբակալված Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիների առգրավումը շարունակվում է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կենդանիներին, որոնց երկար տարիներ խնամել է Ծառուկյանը, տեղափոխում են Կենդանաբանական այգի։
Այս առնչությամբ Քննչական կոմիտեն է հաղորդագրություն տարածել։ Նշել են.
«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։
Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:
Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է«: