Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի
06/07/2026 11:13

Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի

Հուլիսի 5-ի գիշերը Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածներից վիրավորվել է 46 մարդ, 27-ը հոսպիտալացվել են, երեքը երեխաներ են։

Կլիչկոն հաստատել է, որ Կիևի չորս թաղամասերում գրանցվել են ավերածություններ և վնասներ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Կիևին և Կիևի շրջանին։ Ռուսական կողմից պնդել են, որ ուկրաինական տարածքում թիրախավորվել են ռազմական արդյունաբերության, վառելիքի և էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ։

Նշվում է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում չեզոքացրել է ուկրաինական 519 ԱԹՍ։

Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի