«Հրապարակ». Միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց Ադրբեջանը իր մեծ դրոշն է տեղադրել
07/07/2026 08:33

«Հրապարակ». Միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց Ադրբեջանը իր մեծ դրոշն է տեղադրել

«Հրապարակ» թերթը գրում է. «2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց-Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր, Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։ 

Սահմանազատումով Ոսկեպար-Բաղանիս  հատվածում` Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել, և միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթևեկողների վրա»։
 

«Հրապարակ». Միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց Ադրբեջանը իր մեծ դրոշն է տեղադրել