.jpg)
ՌԴ-ում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում Պապոյանը հանդիպել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ
ՌԴ-ում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպում ունեցա Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ, գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշել է, որ քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։