«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները ավելի մեծ ախորժակ են ունեցել
07/07/2026 08:23

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները ավելի մեծ ախորժակ են ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգևատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել: Նրանք ակնկալել են, որ, որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ, կլորիկ գումարներ կստանան մոտ օրերս, ինչպես անցած տարեվերջին ստացան, երբ յուրաքանչյուր պատգամավորի 3-ական միլիոն դրամ պարգևավճար փոխանցվեց: 

Հիշեցնենք, որ մի քանի անգամ ավել գումարներ կառավարության անդամները ստացան։ 

Ի դեպ, տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները դիմել են ՍԴ` վերջին օրվա արտահերթ նիստում ընդունված օրենքի հակասահմանադրականության հարցով: Խոսքը դրսում ապրող մեր հայրենակիցներին ընտրության իրավունքից զրկելու մասին է` ընտրությունից մեկ տարի առաջ ընտրողն առնվազն վեց ամիս պետք է Հայաստանում գտնված լինի»։

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները ավելի մեծ ախորժակ են ունեցել