.jpg)
Գագիկ Ծառուկյանի տանից տարված կենդանիները ադապտացիոն շրջան են անցնում (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանից հավատացնում են, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանից տարված կենդանիները մշտական վերահսկողության տակ են։
«Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։
Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»,- ասվում է հաղորդագրությունում։