.jpg)
08/07/2026 12:36
ԵՄ-ն ՀՀ-ին ականազերծման մեքենա է նվիրել. կօգտագործվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացում (տեսանյութ)
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։
Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։