.jpg)
08/07/2026 12:09
Ինչքան սրտներդ ուզի՝ այդքան ներուժ եմ տեսնում հայ-իրանական հարաբերություններում. Խալիլ Շիրղոլամի
Ինչքան սրտներդ ուզի՝ այդքան ներուժ եմ տեսնում հայ-իրանական հարաբերություններում, լրագրողներին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա նշեց, թե բոլոր ոլորտներում առկա է դեռ չիրացված պոտենցիալ, որի իրացումը կարող է նոր հեռանկարներ բացել երկու երկրների համար։
Դեսպանը հույս հայտնեց, որ հայ-իրանական հարաբերությունները մշտապես կզարգանան նոր ձեռքբերումների ու նոր հաղթանակների ճանապարհով։