.jpg)
Գորիսում գայլերը հարձակվել են մարդկանց վրա, տուժել է նաև 2 տարեկան երեխա
Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա, տուժել է 6 հոգի։ News.am-ի հետ զրույցում Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմել է, որ տուժել է նաև 2 տարեկան երեխա, որը տան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է։
«Մեկ այլ դեպք է տեղի ունեցել. Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն այգում մեջքով կանգնած է եղել, այլը հարձակվել է։ Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշել է Ավետյանը։
Գյուղի վարչական ղեկավարը փոխանցել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։