.jpg)
ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Խուզեստան նահանգին
Չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգին։ Տեղական անվտանգության ղեկավարը հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածները եղել են Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի ենթադրյալ հարձակումների պատասխանը։
Իր հերթին, ԻՀՊԿ-ն հակադարձել է՝ հարվածելով Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքներին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ գործողությունները որակել է որպես կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտում։ Wall Street Journal-ը հայտնել է, որ հարվածներից անկախ, ԱՄՆ-ն ակնկալում է բանակցությունների շարունակություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի հետ հրադադարը այլևս ուժի մեջ չէ։