«Հրապարակ». Չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին
08/07/2026 08:24

«Հրապարակ». Չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլև Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են և մինչև ուշ գիշեր աշխատում: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են:

Վերևից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել, և ՊԵԿ-ը ժրաջանորեն կատարում է քաղաքական հետապնդման` իրեն վստահված մասը: Լայնածավալ ստուգումներ են իրականացնում, թղթերն են ուսումնասիրում, փորձում են մի բան գտնել: Ի դեպ, հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել: Օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել` առանց ազատությունից զրկելու:

Թերևս, այդ պատճառով են փորձում այլ մեղադրանքներ կպցնել, օրինակ` խարդախություն, բայց անգամ իրավաբանները, ծանոթանալով ՔԿ պաշտոնական հաղորդագրությանը, չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին»։

«Հրապարակ». Չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին