Իսրայելում սպասվում են ընտրություններ, Քնեսեթի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է ձգձգվել. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)
09/07/2026 19:36

Իսրայելում սպասվում են ընտրություններ, Քնեսեթի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է ձգձգվել. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

«Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, իհարկե, քաղաքական քայլ էր և պայմանավորված էր թուրք-իսրայելական հարաբերություններով։ Այդուհանդերձ, Քնեսեթը դեռ պետք է օրինագծին «կողմ» քվեարկի, դա կարող է երկար ձգվել կամ այդպես էլ տեղի չունենալ, առաջիկայում սպասվում են նաև ընտրություններ, որոշիչ գործոն է նաև, թե ինչպես կզարգանան Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Իսրայելի կառավարության քայլի մասին բազմապիսի մեկնաբանություններ եմ կարդացել՝ այդ թվում՝ էմոցիոնալ գնահատականներ։ Այո, Իսրայելը Թուրքիայի գործոնով է պայմանավորել իր այդ քայլը, այլ պետություններ, որ ճանաչել են ցեղասպանությունը, դա անելու այլ շահեր, մոտիվացիա են ունեցել։

Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա նախ պետք է ընդունել, որ Իսրայելի կառավարության այդ քայլը ուղղված էր Թուրքիային և ոչ մեզ, հետևաբար, արձագանքն ըստ այդմ էր, արտացոլում էր Հայաստանի այսօրվա ստրատեգիան, այլ հարց է՝ այդ ստրատեգիան կաշխատի, թե ոչ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Իսրայելում սպասվում են ընտրություններ, Քնեսեթի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է ձգձգվել. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)