Արեգնազ Մանուկյանին կալանավորեցին
09/07/2026 21:04

Արեգնազ Մանուկյանին կալանավորեցին

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորել են՝ երկու ամիս ժամկետով։

Տեղեկությունը լրատվամիջոցներին Քննչական կոմիտեից են հայտնել։

Արեգնազ Մանուկյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան իրավապահները մուտք էին գործել Մանուկյանի բնակարան՝ խուզարկության, ապա նրան ձերբակալել էին։

Ավելի ուշ ՔԿ-ից հայտնեցին. «Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)»:

 

 

Արեգնազ Մանուկյանին կալանավորեցին