Եթե գործարանը չաշխատի, ամբողջ շրջանը սովի կմատնվի. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործարանի մոտ ակցիա են իրականացնում
09/07/2026 11:33

Եթե գործարանը չաշխատի, ամբողջ շրջանը սովի կմատնվի. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործարանի մոտ ակցիա են իրականացնում

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն հավաքվել են գործարանի մոտ, ակցիա են իրականացնում։ Նրանք ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը։

Գործարանի լաբորատորիայի վարիչը՝ Զոյա Բալայանը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենք պահանջում են, որպեսզի գործարանը շարունակի աշխատել։

«Եթե էս գործարանը չաշխատի, կնշանակի՝ ամբողջ շրջանը սովի է մատնվելու։ Սա անելու բան չի... Վառարանի վրա ահագին գործ ունենք, չի կարելի այդպիսի բաներ անել։ Եթե պետք է այդպես անեին, պետք է նախապես ասեին, մենք կանգնեցնեինք աշխատանքը։ Իսկ այսօր լավան թողել ենք վառարանի մեջ ու կանգնել։ 4 օր է արդեն չենք աշխատում, ո՞վ է այդ աշխատավարձը տալու ժողովրդին։ Բոլորը վարկեր, հիփոթեք ունեն, ի՞նչ են անելու»,-ասաց Զոյա Բալայանը։

Նա նշեց, թե երբ հարկադիր պարապուրդում են եղել, Ծառուկյանն իրենց պարտադիր վճարել է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում: