.jpg)
Քաղաքական հետապնդում չէ. Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի մասին (Տեսանյութ)
8 տարի պայքարել ենք դատաիրավական մաֆիայի դեմ, բայց համակարգը նորմալ չի գործել, և որոշ գործեր հանցավոր պայմանավորվածությունների պատճառով պատշաճ ընթացք չեն ստացել։
Հիմա Հայաստանի ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ իմաստ ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելը, ձեռնաշղթաներ հագցնելը, այդ ամենը նկարելը, եթե Ծառուկյանը նորմալ դիմավորել է իրավապահներին, չի դիմադրել, ու, բացի այդ էլ, նրա տուն մտնելուց 13 ժամ հետո է տեղի ունեցել բերման ենթարկելու գործընթացը։
«Մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ-որ խնդիրներ շարունակում են տեղապտույտի վիճակում հայտնվել։ Ասում են, թե քաղաքական հետապնդում է, ես ասում եմ, որ հակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում, որովհետև պետական համակարգում գործող նախորդ իշխանությունների շոշափուկները պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար։ Դրա վերջը պետք է տրվի»,-ասաց Փաշինյանը։