ՔՊ-ական Հակոբյանը հրաժարվում է մանդատից
09/07/2026 20:43

ՔՊ-ական Հակոբյանը հրաժարվում է մանդատից

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում է հայտնել՝ գրելով.

«Կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։

Հակոբյանը տեղեկացրել է նաև՝ իր որոշումը համաձայնեցրել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ։