Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին. վարչապետ
09/07/2026 12:28

Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին. վարչապետ

Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ-ի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։

Այլ բան, որ Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը էնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի։ Պետք է դիրքավորվենք և վերլուծենք իրավիճակը այդ թեմայի շուրջ»։