«Հրապարակ». Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
09/07/2026 08:35

«Հրապարակ». Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք պարբերաբար ներկայացնում ենք պետական պաշտոնյաների՝ տարբեր անձանցից ստացած նվերները, քանի որ օրենքը պարտադրում է թանկարժեք նվերները հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և որոշ նվերներ նաև հանձնել պետությանը, եթե դրանց արժեքը գերազանցում է թույլատրելի չափը։

Այս անգամ նվեր ստացողը ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանն է։ Հունիսի 23-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից նա պարգևատրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Պողոսյանը Գասպարյանին նվիրել է AWI 2496 ապրանքանիշի ոսկյա ծածկույթով և բնական կաշվե գոտիով ճապոնական ժամացույց։ Ժամացույցն արժե 92 հազար դրամ։ Այն նվիրել է Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու և ՊՊԾ կազմավորման տոնի կապակցությամբ»։

«Հրապարակ». Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին